Ազատատենչ ոգուն՝ Ռուբիկ Եղոյանին

Երկրապահի հայ զինվոր ես, Ռուբիկ Եղոյան
Կամավոր ես մեկնել Արցախ՝ հայրենուն պաշտպան
«Արծիվ-13» ջոկատին հիմնադիր դարձար
Կոչումդ՝ լեյտենանտ, ինքդ՝ հրամանատար։

Աշխատանքիդ վայրը դարձրել արտադրամաս քեզ,
Զենքի ամեն տեսակ՝ ական, պայթուցիկ սարքեր,
Ինքնաձիգներ, ատրճանակ, որակյալ զենքով
«Արծիվ-13»  ջոկատը զինել ամբողջ հավատով։

Հուժկու զարկից դուք Ձեր բազկի թուրքին փախցրել,
ՈՒ ավարը՝ տանկը հուժկու վերանորոգել,
«Արծիվ-13» ջոկատին տանկը նվիրել
ՈՒ փառապանծ հաղթանակի փառքով պսակել։

Հայրենասեր հայորդի ես՝ Ռուբիկ Եղոյան,
Կյանքդ տվիր՝ Մարտակերտին լինելով պաշտպան
Տարաք փառապանծ հաղթանակ, թողիք մեծ անուն
ՈՒ կոչումներ շնորհեցին՝ ցավոք հետմահու

Հերոս Ռուբիկ դու Եղոյան, ազգին նվիրված
Քո զինակից ընկերներով պատմություն դարձաք
Փառք ու պատիվ Ձեզ, արցախյան հերոս տղաներ
Ձեր մասին շատ պիտի խոսվի, դեռ բազում դարեր։

Շ․ Զաքարյան 16․06․2023թ․

Այսօր Հայաստանում և Արցախում նշվում է անհետ կորածի օրը:

30 տարի առաջ այսօրը Մարտակերտի շրջանի՝ Լենինա գյուղի ազատագրման համար «Արծիվ-13» ջոկատը համալրվեց «Արաբո», «Զեյթուն» և Արցախի «Տիգրան մեծ»  ջոկատներով: Համալրված ջոկատը մեկնեցին մարտի և տալով 3 զոհ, «Արծիվ-13» ջոկատից հրամանատար Ռուբիկ Եղոյանը, Սերգեյ (Պեպան) Ավետիսյանը և «Տիգրան մեծ»  ջոկատից Վարդանը, իսկ 76 ազտամարտիկի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է:

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում կատարվեց ոգեկոչման արարողություն ի հիշատակ Հայաստանում և Արցախում անհետ կորած մեր հայրենակիցների համար: Ոգեկոչման արարողակարգին ներկա էին Կարմիր խաչի կոմիտեյի ներկայացուցիչներ, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչներ, զինվորականներ և անհետ կորած ազտամարտիկների հարազատներ:

Պարգևատրվեց՝ Էրիկ Աբրահամյանը

Արմավիրի Մարզի Անհայտ կորած Ազատամարտիկների Հարզատների (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, <<Արծիվ-13Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի>> սան, Արցախյան 2-րդ պատերազմում հերոսացած, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում բացառիկ արիություն ցուցաբերած հրետանավոր շարքային՝ Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը (հետմահու) ԱՄԱԿԱՀ հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվեց «Արծիվ-13» հուշամեդալով:
Հուշամեդալը հանձնվեց Էրիկի ծնողներին իրնեց բնակարանում:

Շարքային  Էրիկ Մեսրոպի Աբրահամյան   (02.11.2001-03.11.2020)

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
2007 թ. հաճախել է Արմավիր քաղաքի թիվ 9-ը հիմնական դպրոցը:
2013 թ. (6-րդ դասարանում)  հաճախել է Երևանի թիվ 160 դրպրոցը:
2014 թ. հաճախել է Արմավիր քաղաքի թիվ 9-ը հիմնական դպրոցը:
2016 թ. կամավոր անդամագրվել է <<Արմավիրի Մարզի Անհայտ Կորած Ազատամարտիկների Հարազատների>> հասարակական կամզակարեպության`<< Արծիվ-13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտ>>, որպես հետախույզ կուրսանտ:
2016թ. ավարտելով 9-ամյա կրթությունը, նույն թվականին ընդունվում է Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի՝ վարկային,  բանկային գործ բաժինը:
2019թ. ավարտելով քոլեջը ընդունվում է Տեռնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ֆինանսա բանկային գործ և ապահովագրություն բաժինը:
2020թ. հունվարի 24-ին Արմավիրի տարածքային զինկոմիսարյատից զորակոչվել է զինվորական ծառայության, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի զորամասերից մեկում:
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրից եղել է առաջնագծում, Ակնա (Աղդամ) քաղաքի դիմաց տեղակայված մարտական դիրքերում: 36 օր լինելով Ակնայի դիրքերում , ծննդյան հենց հաջորդ օրը Էրիկենց ստորաբաժանումը  տեղափոխվում է Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերը, առավոտյան հակառակորդի դիպուկահարի կրակոցից նախ վիրավորվում է, ապա հրետանակոծությունից ստացած արկի բեկորներից զոհվում է՝ շարքային Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը:
Նրա մարմինը հուղարկավորված է հայրենի՝ Արմավիր քաղաքի գերեզմանատան, զինվորական պանթեոնում:
Հետմահու պարգևատրվել է Արցախի հանրապետության նախագահի հրամագրով պարգևատրվել է <<Մարտական ծառայության>> , Ղարաբաղյան պատերազմի վետերան <<ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԱՑ ԱԿԱԴԵՄԻԱ>>-ի՝  հայրենիքի պաշտպանության համար ասպետած  << ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ >> մեդալներով, ՀՀ  Առաջին գունդ հասարակական կազմակերպության <<Մարտական խաչ >>  և  Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների  հարզատների  հասարակական կազմակերպության <<Արծիվ-13 >> հուշամեդալներով:

Շարքային՝ Էդգար Արտեմի Մամիկոնյան

(06.09.2001-13.10.2020)

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
 2008թ․-ին ընդունվել է Ա․ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցը:
 2012թ․-ի ընդունվել է Արմավիր քաղաքի ≪Արվեստի դպրոց» դաշնամուրի բաժնում:          
 2016-ից հաճախել է Երևանի ստեղծարար տեխնոլոգիաների ≪Թումո» կենտրոնը:
 2017թ․-ին ավարտելով 9-ամյա կրթությունը, նույն թվականին ընդունվել է Արմավիր   քաղաքի  Ռ․Եղոյանի անվան թիվ 1-ին ավագ դպրոցը:
2018թ-ին ավարտել է ≪Արվեստի դպրոց»:
2020-ին ավարտել է  12-ամյա կրթությունը
2020 թվականի հունվարի 9-ին Արմավիրի տարածքային զինկոմիսարիատից զորակոչվել է զինվորական ծառայության ՝ սկզբում Արմավիր քաղաքում տեղակայված զորամասերից մեկում, այնուհետև 6 ամիս ծառայելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի հանրապետության Վարանդա <<Ֆիզուլի>> քաղաքում տեղակայված զորամասում:
2020 թ. Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից: Մարտական գործողություններով մասնակցել է Հադրութի շրջանի և Վարանդա քաղաքի պաշտպանական մարտերի։ Հոկտեմբերի 11-ին ընթացող մարտերի ժամանակ թշնամին ակտիվ հրետանակոծում է զորամասի տարածքը և թեժ կռիվներ են սկսվում զորամասի մատույցներում։ Մարտական անչափ բարդ իրավիճակում Էդգարը կարողանում է խոցել  թշնամու 1   տանկ:
2020 թ. հոկտեմբերի 13-ին  Վարանդա քաղաքի պաշտպանության ժամանակ հակառակորդի հրետանակոծությունից զոհվում է շարքային Շարքային Էդգար Արտեմի Մամիկոնյանը:
Մարմինը գտնվել է 3 ամիս անց և հուղակավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում:
Արցախի հանրապետության նախագահի հրամագրով պարգևատրվել է՝Արիության և Մարտական ծառայության մեդալններով:

Հուշ-ցերեկույթ նվիրված Ացախյան 2-րդ պատրեզմում զոհված Նորայր Հարոյանին և Սիփան Մելոյանի հիշատակին


Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում այսօր բացվեց Արցախյան 2-րդ պատերազում անմահացած՝ Նորայր Էդուարդի Հարոյանի և Սիփան Վարդանի Մելոյանին նվիրված հուշաքար: Հուշ-ցերեկույթին ներկա էր նաև Արմավիրի Մարզի Անհայտ Կորած ազատամարտիկների հարազատների հասարակական կազմակերպությունը <<ԱՄԱԿԱՀ>> հկ: Հասարակական կազմակերպության կողմից (հետմահում) <<Արծիվ-13>> հուշամեդալով և պատվոգրով պարգևատրվեցին անմահ հերոսններ՝ Սիփան Մելոյանը և Նորայր Հարոյանը:

Շարքային` Արման Վախթանգի Նազարեթյան

(08.08.2001-20.10.2020)

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
2007թ. ընդունվել է Արմավիր քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցը:
2016թ. ավարտել է 9-ամյա կրթությունը:
2016 թ. ընդունվել է Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջ:
2018 թ. ընդունվել ,սովորել է Արմավիր քաղաքի <<ԷՄՄԱ>>  գեղեցկության սրահում , և ավարտելով ամբողջական կուրսը ստացել վարսահարդարի որակավորում:
2019 թ. ավարտել է է Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական  քոլեջը և ստացել է «խոհարարական գործ»  որակավորում:
2020 թվականի հունվարի 9-ին Արմավիրի տարածքային զինկոմիսարիատից զորակոչվել է զինվորական ծառայության` Արցախի Հանրապետություն Մարտունի քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել կազմակերպչական ունակություններով և պարտականությունների բարեխիղճ կատարման համար  մարտական հերթապահությունների ընթացքում նշանակվել է որպես մարտական դիրքի ավագի օգնական:
2020 թ. Սեպտեմբերի 27 ից Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից: Մարտական գործողություններով մասնակցել է Մարտունու շրջանի պաշտպանական գործողություններին, ապա Արմանենց ստորաբաժանումը տեղափոխվել է Հադրութի շրջանի պաշտպանությանը:
2020 թ. հոկտեմբերի 20-ին Հադրութից  հետ նահանջի ժամանակ հակառակորդի հրետանակոծությունից զոհվում է շարքային` Արման Վախթանգի Նազարեթյանը:
Նրա մարմինը հուղակավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում:

Մայոր Խաչիկ Լևոնի Ավետիսյան (08.07 1981 — 12.10.2020)










Ծնվել է Արմավիրի Մարզի՝ Արմավիր քաղաքում:
   1988թ. Ընդունվել է Արմավիր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը:
   1996-97թթ. սովորել է Արմավիրի վարժարանում:
   1997-98թթ. սովորել է <<Տիգրան մեծ>> ռազմական հատուկ վարժարանում:
   1998-2002թթ. սովորել է <<Վազգեն Սարգսյանի>> անվան ռազմական համալսարանում և ավարտելով այն ստացել է լեյտենանտի կոչում:
    2002թ. նշանակվել է ծառայության  Արցախի Հանրապետության Վարադա (Ֆիզուլի ) քաղաքում տեղակայված զորամասում :
    2003թ. նշանակվել է Արմավիր քաղաքում տեղակայված զորամասում:
    2008թ. նշանակվել էԱրցախի Հանրապետության Քարվաճառ (Քելբաջար) քաղաքում տեղակայված զորամասում:
    2011-2020թթ. ծառայում էր Վայք քաղաքի զորամասում:
    2019 սեպտեմերին մեկնել է Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում  վերապատրաստման դասընթացների:
     2020 թ. Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից:Մայոր Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին մարտական  առաջադրանք կատարելիս Ջրականում (Ջեբրաիլում):
    Ամուսնացած է ունի 2 զավակ:
Խաչիկ Ավետիսյանի  մարմինը հուղարկավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում:
Մայոր Խաչիկ Ավետիսյանը ունեցել է 13 տարվա մարտական դիրքային ծառայություն և պարգևատրվել է <<Ամբասիր ծառայություն>> 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճաների,  <<Դրաստամատ Կանայան>>, <<Անդրանիկ Օզանյան>>, <<Ծովակալ Հ.Ս. Իսակով>>,   ՀՀ զինված ուժերի <<20 տարի հոբելյանական>>, Երկրապահ <<20 տարի հոբելյանական>> մեդալներով և երկրապահ հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով:
  Հետմահու պարգևատրվել է Հայրենիքի պաշտպանության համար<<Ասպետաց Զորավար Անդրանիկ>>, <<Արիության>> և <<Մարտական ծառայության>> մեդալներով:

Այսօր Հայաստանում և Արցախում նշվում է անհայտ կորած զինծառայողի օրը





Այսօր Հայաստանում և Արցախում նշվում է անհետ կորած զինծառայողի օրը:
   29 տարի  առաջ այս օրը Արցախյան առաջին պատերազմի թեժ օրերն էին, և Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազտագրման համար մարտեր էին ընթանում, որին նաև մասնակցում էր Արմավիրի Արծիվ-13 ջոկատը, որը համալրվեց  Արաբո, Զեյթուն և Արցախի Տիգրան Մեծ ջոկատներով: Եվ ստանալով մարտական առաջադրանք արդեն համալրված Արծիվ-13 ջոկատը մեկնում է նախանշված մարտի վայր, սակայն  դեռ չհասած նախանշված  վայր անսպասելի մարտի են բռնվում Հասան- Ղայա բնակավայրի մոտ և մարտը տևում է 30 րոպե, որի ընթացքում խզվում է ռադիոկապը և հայ կամավորականները չեն կարողանում կապ հաստատել  թիկունքում գտնվողների հետ, որպեսզի իրենց օգնության հասնեն: Այդ դեպքերից հետո կազմակերպվող  հայկական հակագրոհը համառ դիմադրություն է ստանում և հայկական հետախուզական խմբին հաջողում է  միայն հաջորդ օրը մոտենալ մարտի վայրը պարզելու հայ կամավորներից տեղեկություն: ԵՎ մարտի վայրից կարողանում են դուս բերել Արծիվ-13 ջոկատի հրամանատար՝  Ռուբիկ Եղոյանի,  Սերգեյ Ավետիսյանի և Տիգրան Մեծ ջոկատից Վարդանի դիերը, իսկ  76 ազտամարտիկ մինչ օրս համարվում են անհետ կորած:
Այս օրն է նայև նշվում հրամանատար Ռուբիկ Եղոյանի և Սերգեյ Ավետիսյանի (Պեպան) հիշատակի օրը:
   Այս դեպքից  28  տարի անց հակառակորդը նորից սանձազերծեց պատերազմ և ցավոք մենք ունեցանք նոր կորուստներ, կորուստներ, որը զոգորդվեց  նայև անհայտ կորածներով, որոնց  ճակատագիը նույնպես մշուշով է պատված, բայց թե Արցախյան առաջին պատերազմի, և թե Արցախյան երկրորդ պատերազմի մեր բոլոր հերս անհետ կորածներին մենք սպասում ենք, սպասում ենք ամեն օր յուրովի, և  ցանկանում շուտափույթ վերադարձ հայրենիք, վերադարձ հարզատ օջախներ:

Սերժանտ Գուրգեն (Գուգի) Գևորգի Մահտեսյան ( 24.06.2001-07.10.2020)



Ծնվել է՝Արմավիր Մարզի, Արմավիր քաղաքում:
2007թ. Ընդունվել է Արմավիր քաղաքի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը:
2013 թ.-ից  զբաղվել է  արևելյան մարտարվեստ սպորտաձևով:
2016-ին ավարտել է  9 ամյա կրթությունը:
2019-ի հուլիսի 24-ին  զորակոչվել է  Արմավիրի տարածքային զինկոմիսարյատից  զինվորական  ծառայության՝նախ Արմավիրում տեղակայված  զորամասերից մեկում, ապա Արցախի հանրապետւթյան՝  Ջրական (Ջեբրաիլ)  քաղաքում տեղակայված զորամասում:
2020 թ. Սեպտեմբերի 27 ից Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից: Մարտական գործողություններով մասնակցել է Ջրական քաղաքի պաշտպանության գործողություններին: Հոկտեմբերի  07-ին հատուկ առաջադրանք կատարելիս սերժանտ Գուրգեն Մահտեսյանենց ստորաբաժանումը զինամթերք  տեղափոխելիս հակառակորդի արկակոծության  նշանառության տակ են հայտնվում, արկը հարվածում է 2-րդ <<ուռալ>> մեքենային,  սերժանտ Գուրգեն Մահտեսյանը արագ կողմնորոշվելով առաջին օգնություն է ցույց տալրս վիրավորների և փրկում 10 զինծառայակցի կյանք, ապա շարունակելով ճանապարհը հակառակորդը նշանառելով իրենց մեքենան հարվածում է սերժանտ Գուրգեն Մահտեսյանենց մեքենային և պայթեցնում մեքենան և հերոսի փառքով էլ զոհվում է սերժանտ ջոկի հրամանատար՝  Գուրգեն  Գևորգի Մահտեսյանը::
Նրա մարմինը հուղակավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: ՀՀ նախագահի հրամանագրով  պարգևատրվել է՝ Արիության մեդալով: