About

20.04.1960 Արմավիր (Հոկտեմբերյան)-29.06.1992 Լենինավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան), Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիրներից, Արմավիրի Երկրապահ կամավորականների հիմնադիր ղեկավար, Երկրապահ Արծիվ 13 ջոկատի հիմնադիր հրամանատար, կոչումը-լեյտենանտ (պահեստազորի): 1976թ. ընդունվում է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը: Միարժամանակ ընդունվել, սովորել և ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտին կից Իրավագիտական ֆակուլտետը: 1983թ-ին ավարտելով ինստիտուտը, ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում: Ռուբիկը 5տարի ինստիտուտում սովորելու ընթացում անցել է զինվորական դասընթացներ: 1981-1983թթ. ծառայել է Ստեփանակերտում, ԽՍՀՄ բանակում, և 3 ամիս ծառայելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում:1989-1992թ-ին մասնակցել է` ՀՀ Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ Լաչինի, Հադրութի,ապա Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Մադաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրմանը: Ռուբիկ Եղոյանի անունով է կոչվում` Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցը և այն փողոցը որտեղ ապրել է Հրամանատարը:1995թ.-ին ստեղծագործվել է «Պանծալի Հերոս» երգը նվիրված հրամանատար Ռուբիկին, 2000թ-ին նկարահանվել է Ռուբիկ Եղոյանին նվիրված ‹‹Ռուբիկ Եղոյան Արծիվ 13›› և 2014թ-ին «Ռուբիկ Եղոյանի 54 ամյակին» նվիրված վավերագրական ֆիլմերը, 2011-ին Զինուժ հաղորդման կողմից պատրաստված ռեպորտաժ:
Թաղված է Արմավիրի քաղաքաին գերեզմանատանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s