Все записи автора Ռուբիկ Եղոյան

Об авторе Ռուբիկ Եղոյան

20.04.1960 Հոկտեմբերյան-29.06.1992 Լենինավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան), Ազատամարտիկ, Արմավիրի Երկրապահ Արծրվ 13 ջոկատի հիմնադիր հրամանատար: 1976թ. ընդունվում է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը: Միարժամանակ ընդունվել, սովորել և ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտին կից Իրավագիտական ֆակուլտետը: 1983թ-ին ավարտելով ինստիտուտը, ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում: Ռուբիկը 5տարի ինստիտուտում սովորելու ընթացում անցել է զինվորական դասընթացներ: 1981-1983 ծարայել է Ստեփանակերտում, ԽՍՀՄ բանակում, և 3 ամիս ծառայելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում:1989-1992-ին մասնակցել է` ՀՀ Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հաթերք, Լաչինի ազատագրմանը, Մաղավուզ, Մադաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրմանը: Ռուբիկ Եղոյանի անունով է կոչվում` Արմավիր քաղաքի 1-ին դպրոցը և այն փողոցը որտեղ ապրել է Ռուբիկը: 2000թ-ին նկարահանվել է Ռուբիկ Եղոյանին նվիրված ‹‹Ռուբիկ Եղոյան Արծիվ 13›› և 2014թ-ին Ռուբիկ Եղոյանի 54 ամյակին նվիրված ֆիլմերը, 2011-ին Զինուժ հաղորդման կողմից պատրաստվաց ռեպորտաժ: Թաղված է Արմավիրի քաղաքաին գերեզմանատանը:

Իմ Հերոս Ռուբիկ Եղոյան

eyhth
Երբ ականջիս է հասնում քո անունը՝ Ռուբիկ Եղոյան, իրարամերժ զգացողություններ են արթնանում իմ մեջ: Երբ ինքս չեմ հասկանում ժպտամ հպարտությունից, թե լաց լինեմ քեզ նման մեծության բացակայությունից: Կոկորդիս սեղմված անհասկանալի կորիզ կարծես լինի այս ամենը, որ չի ցանկանում կուլ գնալ…
Լսում եմ, տեսնում, անգամ ինքս մտովի պատկերացնում քո զորության աստիճանը: Նվիրվածությանդ ու սիրուդ աստիճանը առ հայրենիք: Անընդհատ աչքի անցկացնելով գրի առնված սխրանքներդ, ամեն անգամ հաստատում եմ այն կարծիքս, որ յուրաքանչյուր ոք իր առաքելությունն ու կարևորությունն ունի իր ազգի համար, ինչպես և դու: Մարդու կատարած գործերը հասկանալու, նրան սիրելու ու նրանով հպարտանալու համար ամենևին էլ կարևոր չէ անձամբ ճանաչում ես նրան թե ոչ։ Բանականությունդ քեզ լիիրավ բավարար է: Գիտակցում եմ, որ եթե դու և քեզ նման մեծագույն ազգի հերոսները ողջ լինեիք, մեր իրականության մեջ շատ բան կլիներ այնպես ինչպես դուք էիք ուզում և ամեն բան անում էիք դա տեսնելու համար: Բայց ձեր սխրանքի մոտալուտ ժամանակը թույլ չտվեց դա… Հավատացած եմ, որ ձեր անավար գործը հիմա շարունակվում է և դուք երկնքից նայելով ուժ եք փոխանցում մեզ: Գլխիկոր խոնարհվում եմ քո մարդ տեսակի առաջ Հերոս Ռուբիկ և փառք տալիս հոգուդ: Հայի երակներում երբեք չի դադարի հոսել հերոսի արյունը՝ Ձեր արյունը: Դեռ քեզանով շատ ու շատ սերունդներ են հպարտանալու, ինչպես որ ես այսօր հիմա իմ Հերոս Ռուբիկ Եղոյան։
հեղ.Գոհար  Արզումանյան

Реклама

Արծիվ-13 ջոկատը ընկավ

Հայոց արևը տխուր մայր մտավ,
Արծիվ-13 ջոկատը ընկավ:
Հայոց աշխարհի հույսը ջուր դարձավ,
Իր քաջ որդիքը դեռ տուն չդարձան:

Գնացին դեպի վեհ անմահութուն,
Թողեցին պատգամ..ազգի միություն:
Կյանքը տվեցին այս հող ու ջրին
Որ ազգը ծաղկի նոր քաջեր ծնի:

Անմահ որդիներ հայոց աշխարհի,
Ես եմ սերունդը այն սուրբ վրեժի,
Ազգիս պատիվը երբեք չի ընկնի
Ու հաղթանակը մերը կլինի:

Հայոց արևը նորեն կծագի,
Իր որդիներին ետ տուն կբերի,
Էլ ոչ մի արյուն ու ոչ մի արցունք,
Հայոց աշխարհը մի միայն ծաղկի:

հեղ.   Գոհար  Սահակյան100

Այսօր անհյատ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:

Այսօր անհյատ  կորած  ազատամարտիկների  հիշատակի  օրն  է:  Արծիվ-13 ջոկատի հարազատները մասնակցեցին պաշտպանության  Նախարար`  Սեյրան  Օհանյանի  գլխաորությամ Եռաբլուր զինվորական պանթեոնում կազմակերպված ոգեկոչման արարողությանը՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկներին։
«Արծիվ-13» ջոկատի անհայտ կորած Ազատամարտիկների հարազատները ոգեկոչման արարողության ավարտից հետո ուղևորվեցին Արմավիրում գտնվող ազատամարտիկների հիշատակը անմահացնող հուշարձանի մոտ և ծաղկեդրում կատարում այնտեղ։ Ծաղկեդրմանը հաջորդեց, այց հրամանատարի` Ռուբիկ  Եղոյանի  և  Սերգեյ  Ավետիսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցեցին։
Հարազատները լի հիշողության ու հպարտության ցավով, այս ամենից հետո Արմավիրի քաղաքի Հանրապետության  37  շենքի  բակում  մասնակցեցին «Արծիվ-13» ջոկատի Հերոսներին նվիրված ցայտաղբյուրի բացմանը։
Փառքով հիշենք հերոսաբար ընկածներին ու անհայտներին։

Միջոցառում նվիրիված Սուրիկ (Յուրա) Խաչատրյանի 65 ամյակին

 

Այսօր Արմավիր քաղաքի թիվ 8-րդ հմնական դպրոցի 6-րդ <<բ>> դասարանցիները ովքեր 2015-ից սովորում են Սուրիկ Խաչատրյանի անունով անվանակոչված դասարանում, կազմակերպել էին միջոցառում նվիրված Արցախյան պատերազմի նվիրյալ, ՀՀ և ԼՂՀ նախագահների հրամանագրերով Արիություն մեդալներով պարգևատրված՝ Սուրիկ Սերյոժայի Խաչատրյանի հիշատակին…
Հիշատակտ վառ նվիրյալ ֆիդայի….

Այսօր հրամանատար՝ Ռուբիկ Եղոյանը կդառնար 56 տարեկան

Այսօր հրամանատար՝ Ռուբիկ Եղոյանի 56 ամյակին նվիրված միջոցառման սկիզբը սկսվեց հրամանատարի շիրիմից: Հրամանատարի հիմնադրած ջոկատի անունով ստեղծված «Արծիվ-13» (Ա.Ա.Հ.Ն.Վ)-ի սաները հրամանատարի շիրիմի մոտ արտասանեցին քառյակներ և երգեցին երգ հրամանատար Ռուբիկին նվիրված հյուրերի ներկայությամբ, ապա հրամանատարի շիրիմին կատարվեց ծաղկեդրում:
Այնուհետև միջոցառման հյուրերը ուղևորվեցին հրամանատար՝ Ռուբիկ Եղոյանի անվան Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց: Դպրոցում հրամանատարի կիսանդրու առջև կատարվեց նույնպես ծաղկեդրում: Ապա ծաղկեդրմանը հաջորդեց դպրոցի աշակերտներ կազմակերպած հուշ-ցերեկույթը նվիրված հրամանատարին:
Միջոցառման վերջում Թամարա մայրիկին հանձնեցին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ի հայրենիքի պաշտպանության համար ասպետաց թիվ 0051 Մեծն Տիգրան շքանշանով:
Միջոցառման ամբողջ ընցքում ներկա էին հրամանատար Ռուբիկ Եղոյանի հարազատները, մարտական ընկերները և Արմավիրի քաղաքացիներ…

 

Միջոցառում նվիրիված Կարապետ Մովսիսյանի 60 ամյակին

Копия 20160222_150220Այսօր Արմավիր քաղաքի թիվ առաջին դպրոցում կազմակերպել էին միջոցառում նվիրված ազատամարտիկ Կարապետ Մովսիյանի 60-ամյակին՝ ում անունով դասասենյակ էր անվանակոչվել 2015թ-ին: Միջոցառումը կազմակերպել էր անվանակոչված դասարանի դասղեկ՝ Ը· Գրիգորյանը աշակերտների հետ միասին:Միջոցառմանը  ներկ էին Կարապետ  Մովսիսյանի  հարազատները, Անհայ  Կորած  Ազատամարտիկների  Հարազատների  հասարակական  կազմակերպության անդամներ:
Միջոցառման ավարտից հետո դպրոցի ետնամասում ԱԿԱՀ ԵԿ-ի «Արծիվ-13» (Արմավիրի Առանձին Հատուկ Նշանակության Վաշտը)՝ «ԱԱՀՆՎ» իր մասնկուցությունն ունեցավ միջոցառման մեջ՝ ցուցադրելով հետախուզական ցուցադրություն, կատարելով ձեռնամարտի բարդ հնարքներ` ի հիշատակ Հերոսին: Հիշատակդ անմար քաջ ֆիդային, սխրանքդ անմար է, անունդ մեր սրտերում Հերոս Կարապետ:

Միջոցառում նվիրիված Հակոբ Տերտերյանի 65 ամյակին

Копия 20160217_143625Այսօր Արմավիր քաղաքի թիվ 3-րդ դպրոցում կազմակերպել էին միջոցառում նվիրված ազատամարտիկ Հակոբ Տերտերյանի 65-ամյակին՝ ում անունով դասասենյակ էր անվանակոչվել 2014թ-ին: Միջոցառումը կազմակերպել էր անվանակոչված դասարանի դասղեկ՝ Ը· Տոնոյանը աշակերտների հետ միասին: Միջոցառման ավարտից հետո դպրոցի ետնամասում ԱԿԱՀ ԵԿ-ի «Արծիվ-13» (Արմավիրի Առանձին Հատուկ Նշանակության Վաշտը)՝ «ԱԱՀՆՎ» ցուցադրեց հետախուզական ցուցադրություն կատարելով ձեռնամարտի բարդ հնարքներ` ի հիշատակ Հերոսին: Հիշատակդ անմար քաջ ֆիդային, սխրանքդ անմար է, անունդ մեր սրտերում Հերոս Հակոբ: