Շարքային  Էրիկ Մեսրոպի Աբրահամյան   (02.11.2001-03.11.2020)

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
2007 թ. հաճախել է Արմավիր քաղաքի թիվ 9-ը հիմնական դպրոցը:
2013 թ. (6-րդ դասարանում)  հաճախել է Երևանի թիվ 160 դրպրոցը:
2014 թ. հաճախել է Արմավիր քաղաքի թիվ 9-ը հիմնական դպրոցը:
2016 թ. կամավոր անդամագրվել է <<Արմավիրի Մարզի Անհայտ Կորած Ազատամարտիկների Հարազատների>> հասարակական կամզակարեպության`<< Արծիվ-13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտ>>, որպես հետախույզ կուրսանտ:
2016թ. ավարտելով 9-ամյա կրթությունը, նույն թվականին ընդունվում է Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի՝ վարկային,  բանկային գործ բաժինը:
2019թ. ավարտելով քոլեջը ընդունվում է Տեռնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ֆինանսա բանկային գործ և ապահովագրություն բաժինը:
2020թ. հունվարի 24-ին Արմավիրի տարածքային զինկոմիսարյատից զորակոչվել է զինվորական ծառայության, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի զորամասերից մեկում:
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրից եղել է առաջնագծում, Ակնա (Աղդամ) քաղաքի դիմաց տեղակայված մարտական դիրքերում: 36 օր լինելով Ակնայի դիրքերում , ծննդյան հենց հաջորդ օրը Էրիկենց ստորաբաժանումը  տեղափոխվում է Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերը, առավոտյան հակառակորդի դիպուկահարի կրակոցից նախ վիրավորվում է, ապա հրետանակոծությունից ստացած արկի բեկորներից զոհվում է՝ շարքային Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը:
Նրա մարմինը հուղարկավորված է հայրենի՝ Արմավիր քաղաքի գերեզմանատան, զինվորական պանթեոնում:
Հետմահու պարգևատրվել է Արցախի հանրապետության նախագահի հրամագրով պարգևատրվել է <<Մարտական ծառայության>> , Ղարաբաղյան պատերազմի վետերան <<ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԱՑ ԱԿԱԴԵՄԻԱ>>-ի՝  հայրենիքի պաշտպանության համար ասպետած  << ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ >> մեդալներով, ՀՀ  Առաջին գունդ հասարակական կազմակերպության <<Մարտական խաչ >>  և  Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների  հարզատների  հասարակական կազմակերպության <<Արծիվ-13 >> հուշամեդալներով:

Оставьте комментарий