Միջոցառում նվիրիված Գագիկ Ավետիսյանի 55 ամյակին

Այսօր Նոր Արտագես գյուղի դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում Գագիկ Ավետիսյանի 55-ամյակին նվիրված: Դպրոցի սաները ասմունքեցին և կատարեցին հայրենասիրական երգեր:Իսկ  Անհայտ Կորած  Ազատամարտիկների Հարազատների  հասարակական  կազմակերպության Արծիվ-13 (Արմավիրի Առանձին  Հատուկ  Նշանակության վաշտ)-ը ցուցադրեց  հետախուզական ցուցադրություն, կատարելով ձեռնամարտի բարդ հնարքներ ի հիշատակ Հերոսին:
Հիշատակդ անմար քաջ Ֆիդային, սխրանքդ անմար է, անունդ մեր սրտերում Հերոս Գագիկ:գագիկ

Реклама

Այսօր Գագիկ Ավետիսյանը կդառնար 55 տարեկան

ՏԵկստ- ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Այսօր Արցախյան պատերազմում իր ավանդը ունեցած, ՀՀ և ԼՂՀ արիության համար մեդալներով պարգևատրված <<Արծիվ-13>> ջոկատի ֆիդային՝ Գագիկ Ավետիսյանի 55 ամյակն է:
Ծնուննդդ շնորհավոր փառապանծ զինվոր…

Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1961թ.-ի հունվարի 30-ին Արմավիրի (Հոկտեմբերյանի) շրջանի Նոր Արտագես գյուղում: Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտել Հոկտեմբերյանի պրոֆտեղուսումնարանը և որպես մեխանիզատոր աշխատել գյուղատնտնեսության մեջ:
1980-82թթ. Գագիկը ծառայել է նախկին Միության ստորաբաժանումներում, զորացրվելուց հետո գյուղի մարդկանց հետ զբաղվել է հողագործի` խաղողի, ստեղծագործական աշխատանքով, օգնել ծնողներին, համագյուղացիներին: Նրան Նոր Արտագեսում գնահատում էին որպես բարի և նախաձեռնող երիտասարդի, որովհետև իր ապրած տարիները նա հենց այնպես չի մսխել, այլ անց է կացրել գործնական ու նպատակային:
1988թ. Գագիկը արձագանքում է հայրենասիրական մեծ շարժմանը, դառնում է Արցախի ազատատենչ ոգու պաշտպաններից մեկը: Այդ գիտակցումով էլ նա անդամագրվում է <<Արծիվ-13>> ջոկատին և մինչև վերջ նվիրվել է նրա հաղթապսակ գաղափարներին:
Գագիկը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, Արցախի տարբեր շրջանների, հատկապես Հադրութի և Մարտակերտի կռիվներին: Նրա վերջին մարտը 1992թ.-ի հունիսի 29-ին էր Մարտակերտի շրջանի Լեննինավան գյուղի ազատագրման համար, որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ: Նա ամուսնացած էր ուներ երկու զավակ:

Այսօր Սարգիս Սարգսյանը կդառնար 53 տարեկան

Копия Sarg!s
Այսօր Արցախյան պատերազմում իր ավանդը ունեցած, ՀՀ և ԼՂՀ արիության համար մեդալներով պարգևատրված <<Արծիվ-13>> ջոկատի ֆիդային՝ Սարգիս Սարգսյանի 53 ամյակն է:
Ծնուննդդ շնորհավոր փառապանծ զինվոր…
Սարգսյան Սարգիսը ծնվել է 1963 թ.-ի հունվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրանց ընտանիքը 1965 թ.-ին տեղափոխվում է հայրենք և մշտական բնակություն հաստատում Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Մայիսյան գյուղում:
Սարգիս Սարգսյանը 1980թ.-ին ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը, և անմիջապես որպես բանվոր աշխատանքի է անցել ` նախկին գյուղական շինարարության մինիստրության Հոկտեմբերյանի 8-րդ Տրեստում:
1981-ին զորակոչվել է բանակ, 2 տարի ծառայելուց հետո վերադարձել է և զոդողի մասնագիտությամբ աշխատանքային կենսագրությունը շարունակել Ատոմային էլեկտրակայանում:
1991-ի սկզբից մասնակցել է Արցախի ազատագրման համար մղած մարտերին: Սարգիսը եղել է  Հադրութի և Մարտակերտի  շրջանում:  Սարգիսի  վերջին   մարտը   1992 թ. հունիսի  29-ին  էր` Մարտակերտի   շրջանի  Լենինավան  գյուղի   ազատագրման  համար մղված մարտերի ժամանակ,  որտեղ  էլ  ընկավ  հերոսի  մահով և  անմահացավ: Սարգիսը  ամուսնացած  էր  ուներ  2  զավակ:
ՀՀ և ԼՂՀ   նախագաների  հրամանագրերով   Սարգիս  Մանուկի  Սարգսյանը  պարգևատրվել  է   արիության  մեդալներով:

Այսօր Սուրիկ Տեպիկյանը կդառնար 66 տարեկան

Копия nkarԱյսօր Արցախյան պատերազմում իր ավանդը ունեցած, ՀՀ և ԼՂՀ արիության համար մեդալներով պարգևատրված <<Արծիվ-13>> ջոկատի ֆիդային՝ Սուրիկ Տեպիկյանի 66 ամյակն է:
Ծնուննդդ շնորհավոր փառապանծ զինվոր…
Սուրիկ  Մկրտիչի  Տեպիկյանը  ծնվել  է  1950 թ. հունվարի 6-ին Վրաստանի  հանրապետության  Բոգդանովկայի  շրջանի` Հեշտայի  գյուղում:  Մանկությունը  անց  է  կացրել  հարազատ  ծննդավայրում, որտեղ  էլ  ավարտել  միջնակարգ  դպրոցը:
1967-69թ.թ. տեղափոխվել  է  Գյումրի, որտեղ  էլ գերազանց  առաջադիմությամբ  ավարտել  է`Պրովտեխուսումնարանը:  Ավարտելուց  անմիջապես  հետո  1969թ.  Զորակչվել  է  բանակ:  Զինծառայությունից  վարադառնալով`  1971թ. Սուրիկը  ընդունվել  է Երևանի  Պոլիտեխնիկական  ինսիտուտը: 1976թ.-ին  ավարտել  է ինսիտուտը և  ստանալով  ինժիներ-մեխանիկի  որակաորում`  Գործուղումով  աշխատում  է  Արխանգելսի  մարզում:  1979թ.  Աշխատանքի  է  անցնում  հայկական ԱԷԿ-ում, որպես ԿՎԱ-ի  հեթափոխի  պետ:
1983թ.  Մոսկվայի  էլեկտրամեխանիկական  ինսիտուտի  հեռակա  բաժնի  ուսանող էր:
1988թ.  Երբ   սկսվեց  Ղարաբաղյան  շարժումը  Սուրիկ  Տեպիկյանը  իր  երիտասարդ  կյանքը  նվիրեց  այդ  սրբազան  նպատակին:  1989թ.  Սուրիկը  միացավ  Արմավիրի  Երկրապահ   ջոկատին և  պաշտպանողական ու  ազատագրական  մարտերով  մարտնչել  է`  Երասխում,  Իջևանում,  Մելաքշենում  Հադրութում, Մարտակերտի  շրջանի  մի  շարք  գյուղերի  ազատագրմանը:  1992թ.  Հունիսի  29-ին   Մարտակերտի  շրջանի`  Լենինավան   գյուղի  ազատագրման  համար  մղած  մարտում  անհայտ  կորել  է:
ՀՀ և ԼՂՀ   նախագաների  հրամանագրերով   Սուրկ  Մկրտիչի  Տեպիկյանը   պարգևատրվել  է   արիության  մեդալներով:
Սուրիկ  Տեպիկյանը  ամուսնացած էր  ուեր  2  զավակ:

Վանիկ Խանոյանը այսօր կդառնար 59 տարեկան

20151214_131040Այսօր <<Արծիվ-13>> ջոկատի փառապանծ զինոր` Վանիկ Խանոյանի 59 ամյակն է: Ծնունդդ շնորհավոր հերոս ֆեդաին….
Վանիկ Խանոյանը ծնվել է 1956թ.-ի դեկտեմբերի 31-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Հացիկ գյուղում: 1972թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը այնուհետև ուսումը շարունակել Երևանի շինարարական տեխնիկումում: Վանիկը աշխատել է Բաղրամյանի շրջանի շինանյութերի մատակարարման ձեռնարկությունում, իսկ հետո Հացիկի պետական տնտեսությունում, որպես տնտեսավար:       Նա Արցախի ազատագրման մեծ շարժմանը նվիրյալ էր: 1989թ-ին անդամագրվեց Ռուբիկ Եղոյանի <<Արծիվ 13>> ջոկատին: Այդ հիանալի ջոկատը մարտական ուղի է անցել՝ պաշտպանելով Հայաստանի սահմանները` Երասխավանում, Իջևանում, Գորիսում և մարտական գործողություններին մասնակցել Արցախում՝ Հադրութի և Մարտակերտի շրջաններում: Վանիկի վերջին մարտը <<Արծիվ 13>> ջոկատի հետ 1992թ.-ի հունիսի 29-ին էր` Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման ժամանակ, որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ: Վանիկ Խանոյանը ամուսնացած էր ուներ 3 զավակ:

Հերոսների ներկայությամբ

Ուղիղ  մեկ  տարի  առաջ  այս  օրը,   Արմավիր  քաղաք  մուտք  գործող   ճանապարհին   (Երևան-Արմավիր)  տեղադրվեց  իրենց  հերոսական  անձնազոհությունը նվիրած  հայրենիքին,  <<Արծիվ-13>>  ջոկատի   2 զոհված  և  25  անհայտ  կորած  ազատամարտիկների  դիմանկարներով  պաստառներ:
Ճանապարհի  այդ  հատվածը  2014 թվականի  դեկտեմբերի  13-ից  հպարտ  կանգնած  են   <<Արծիվ>>  տղերքը,  իրենց  տարած արժանի   հպարտ  հաղթանակով…555

Իսրայել Եղիազարյանը այսօր կդառնար 63 տարեկան

20151202_142221.jpg
Այսօր <<Արծիվ-13>> ջոկատի փառապանծ զինոր` Իսրայել Եղիազարյանի 63 ամյակն է: Ծնունդդ շնորհավոր հերոս ֆեդաին….
Իսրայել Եղիազարյանը  Ծնվել է 1952թ.-ի Թալինի շրջանի Ցամաքասար գյուղում: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջան և վերջի վերջո բնակություն հաստատել Մեծամոր քաղաքում: Իսրեյել Եղիազարյանը ուներ միջնակարգ կրթություն: Նա ծառայել է նաղկին Միության բանակում, աշխատել արտադրության մեջ, գործի մարդ էր: Մշեցի Թորգոմի որդին չեր կարող անտարբեր նայել 1988թ.-ից հետո Հայաստանում սկիզբ առած անց ու դարձին, որոնք տվյալ ժամանակի զգացողությամբ՝ ներշնչող էին և տրամադրում էին սերունդներին: Իսրայել Եղիազարյանը միացավ Ռուկի Եղոյանի ղեկավարած <<Արծիվ-13>> ջոկատին և առաջին օրվանից դարձավ այդ հավաքական խմբի արիության ոգին և կռվող ազատամարտիկը: Նա հրաշալի գիտեր հայ դասական ֆիդայինների պատմությունը, նրանց սխրանքը քանի որ ապրել ու մեծացել էր Տարոն աշխարհից գաղթած կարոտյալների միջավայրում: Մշեցի Իսրոն <<Արծիվ-13>> ջոկատի մարտական կենսագրության կրողն էր, նրա հետ եղավ մինչև վերջ և մնաց լռության վարագույրներ ետևում: Նա Երասխից հասավ Գորիս, Լաչին, ապա Հադրութ և Մարտակերտ: Մշեցի Իսոյի վերջի մարտը եղավ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազատագրման համար որտեղ էլ ընկավ հերոսի մարտով: Իսրայելը ամուսնացած էր և ուներ 3 զավակ: